Հակամարտությունից տուժած Հայաստանում գտնվող ընտանիքները կստանան Համաշխարհային բանկի աջակցությունը
Ծրագրի շահառուներն են ավելի քան 20,000 տեղահանված և մոտ 4,000 հյուրընկալող ընտանիքներ: Ծրագրային միջոցները տրամադրվում են Պետականաշինության և խաղաղաշինության բազմակողմանի հիմնադրամի (SPF) կողմից՝ 3.72 մլն. ԱՄՆ դոլար արժողությամբ մեկամյա դրամաշնորհի միջոցով: «Ծրագիրը նախատեսված է օգնելու մասնավորապես հակամարտությունից տուժած կանանց»,- ասել է Համաշխարհային բանկի աշխատանքային խմբի ղեկավար Մադալենա Հոնորատին: «Անցյալ դեկտեմբերին իրականացված բազմաոլորտային կարիքների արագ գնահատման համաձայն՝ կանայք կազմում են տեղահանված չափահաս բնակչության 70 տոկոսը:
Աղբյուր՝ Համաշխարհային բանկ