ՌԴ-ում ՀՀ դեսպանության մեկնաբանությունը հայկական գերեզմանատան նկատմամբ կատարված վանդալիզմի գործողության կապակցությամբ
Տեղեկատվության համաձայն, Յարոսլավլի մարզի Կուրբա գյուղում անհայտ անձինք վանդալիզմի գործողություն են կատարել հայկական գերեզմանատան տարածքում գտնվող գերեզմանաքարերի նկատմամբ: Պղծվել են շուրջ 50 գերեզմանաքարեր: Հայաստանի դեսպանությունը դատապարտում է վանդալիզմի գործողությունը՝ հայտարարությունում ասելով. «Կարծում ենք, որ հստակ սադրիչ գործողությունը ոտնձգություն է հոգևոր արժեքների նկատմամբ և կարող է հանգեցնել տարբեր հետևանքների՝ բացասաբար ազդելով միջէթնիկական ներդաշնակությունը պահպանելու ջանքերի վրա»:
Աղբյուր՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն