Մարզիկներին և մարզիչներին անվանական թոշակի հատկացման որոշման մեջ կատարվել է լրացում
«ՀՀ հավաքական թիմերի կազմում բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկներին և նրանց մարզիչներին անվանական թոշակի հատկացման և թոշակի վճարման չափորոշիչներն ու չափերը հաստատելու մասին» N 1096-Ն որոշման հավելվածի 3-րդ գլխի 3-րդ կետից հետո լրացված նոր՝ 3.1 կետի համաձայն՝ «3.1. Նշանակված անվանական թոշակի չափը չի ներառում ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը և պարտադիր այլ վճարները»: Այսպիսով, որոշմամբ նախատեսված թոշակի չափը մնում է անփոփոխ: Որոշումը տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչություն