«Թանգարանների ապագան. վերականգնել և վերաիմաստավորել». Թանգարանների միջազգային օրը և «Թանգարանների գիշեր» ակցիան կնշվեն մայիսի 18-ին
Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով միջազգային հանրությունը 1977 թվականից մայիսի 18-ը նշում է որպես Թանգարանների միջազգային օր՝ նպատակ ունենալով համախմբելու թանգարաններին, կարևորելու դրանց դերը որպես հասարակության կրթական, մշակութային և ժամանցային կենտրոններ: Մայիսի 18-ին` Թանգարանների միջազգային օրը, ՀՀ և Արցախի Հանրապետության 113 մշակութային կազմակերպություններ անվճար հիմունքներով իրենց հարկի ներքո կընդունեն այցելուներին:
Աղբյուր՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն