Ֆրանսիական ժամանակակից կրկեսի «Անկայուն» ակրոբատիկ ներկայացումը Երևանում և Գյումրիում
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հրավերով, ԹՈՒՄՈ կենտրոնի հետ համագործակցությամբ և միջոցառման բացառիկ գործընկեր Ակբա բանկի աջակցությամբ, Ֆրանսիայից հրավիրված «Les Hommes Penchés» ժամանակակից կրկեսի արտիստ Նիկոլա Ֆրեզոն Հայաստանում կներկայացնի «Անկայուն» ակրոբատիկ ներկայացումը: «Անկայուն»-ը կներկայացվի՝
Մայիսի 21-ին, ժամը 19: 30-ին - Երևանում, ԹՈՒՄՈ այգում (Հալաբյան 13 փողոց):
Մայիսի 23-ին, ժամը 16:00-ին - Գյումրիի Կենտրոնական այգում՝ ԹՈՒՄՈ կենտրոնի դիմաց (Շչորսի 1 փողոց): Մուտքն ազատ է:
Աղբյուր՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն