ԺՀԿ հայտարարությունը՝ «Հայաստանի Հանրապետությունում առկա ճգնաժամի հաղթահարման ուղիների» վերաբերյալ
«ՀՀ իշխանությունները, ունենալով ինքնության խորքային ճգնաժամ և լինելով անկարողունակ երաշխավորելու ՀՀ-ի նվազագույն անվտանգությունն ու հանրային շահը, փաստացի վերածվել են ազգային անվտանգության լրջագույն սպառնալիքի: ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ. Քաղաքական բոլոր ընդդիմադիր դերակատարներին միավորվել ընդհանուր շարժման շուրջ, որի նպատակը կլինի անցումային կառավարության ձևավորումը»,- ասվում է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության հայտարարությունում, որով առաջակվում է նաև ՄԻՊ Արման Թաթոյանին դիտարկել որպես անցումային կառավարության ղեկավար:
Աղբյուր՝ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն