Լոս Անջելեսում հրեա տղամարդուն հետապնդել են Պաղեստինի դրոշները ծածանող 2 մեքենաները
Տղամարդը հայտնել է, որ երկուշաբթի երեկոյան՝ հրեական Շավուոտ տոնի ժամանակ, իր տնից գնում էր դեպի սինագոգ, երբ նկատեց, որ իրեն արագընթաց մեքենա է մոտենում: «Ես միլիոն անգամ անցել եմ այս ճանապարհը և երբեք չեմ վախեցել»,- ասել է նա: «Ես սպասում էի լուսացույցի փոխվելուն, երբ հանկարծ տեսա մոտեցող մի խումբ մեքենաների և աչքի պոչով տեսա, որ Պաղեստինի դրոշն են ծածանում: Նրանք սկսեցին արագանալ, և ես լսեցի, թե ինչպես են վանկարկում՝ «Ալլահու աքբար»: «Հենց այդ ժամանակ ես սկսեցի փախչել, որ փրկվեմ»,- պատմել է տղամարդը:
Աղբյուր՝ foxnews.com