Մեծ Բրիտանիայում առաջին անգամ օգտագործել են ռոբոտ-պարադեմիկներ
LUCAS 3 կոչվող սարքը մեխանիկական ապարատ է, որը կարողանում է սիրտ-թոքային վերակենդանացում կատարել: Այն աշխատում է Bluetooth-ով, որով կարգավորում է սեղմման գործակիցը, խորությունը և ազդանշանները: Այն կարող է նաև տվյալներ հավաքել, որոնք կարելի է դիտել և կիսվել այլ բժիշկների հետ: South Central շտապ օգնության բարեգործական կազմակերպությունը ֆինանսավորել է 28 սարքերի ստեղծումը՝ Օքսֆորդշիրում, Բերքշիրում, Բուքինգհեմշիրում և Հեմփշիրում գտնվող անձնակազմերին աջակցելու համար:
Աղբյուր՝ dailymail.co.uk