Ճապոնիան գաղտնազերծեց Կուրիլյան կղզիների մի մասը տալու ԽՍՀՄ-ի ծրագրերի փաստաթղթերը
Ճապոնիայում գաղտնազերծված փաստաթղթեր են հրապարակվել ԽՍՀՄ պլանների մասին՝ Տոկիոյին Կուրիլյան կղզիների մի մասը տալու վերաբերյալ: Համաձայն ԽՍՀՄ-ում 70-ականների սկզբին կազմված խաղաղության պայմանագրի նախագծի`խորհրդային կողմը դիտարկել է տարածքային վեճի լուծման հնարավորությունը` չորս կղզիներից երկուսը`Շիկոտանը և Հաբոմայը, Ճապոնիային փոխանցելու միջոցով: Նշվում է, որ նման որոշման խթան է հանդիսացել տեղեկատվությունը՝ ԽՍՀՄ-Տոկիոյի հարաբերությունները բարդացնելու Չինաստանի մտադրության մասին:
Աղբյուր՝ lenta.ru