Հնդկաստանում յութուբերը ձերբակալվել է հելիումի փուչիկներով շան «թռչելու» պատճառով
32-ամյա Գաուրավ Շարման նկարահանել է տեսանյութ, որում իր շունը փակցված է փուչիկներին, որոնք այնուհետև բաց է թողնում, և ընտանի կենդանին սկսում է օդ թռչել: Մի քանի վայրկյան անց ինչ-որ մեկը շենքի երկրորդ հարկի պատշգամբում բռնում է շանը: Շարման ասել է, որ ինքը հետևել է անվտանգության բոլոր կանոններին, բայց սոցիալական ցանցերի արձագանքից հետո ջնջել է տեսանյութը: Ոստիկանությունը ձերբակալել է Շարմային այն բանից հետո, երբ նրա դեմ բողոք է ստացվել «People for Animals» կենդանիների պաշտպանության կազմակերպությունից:
Աղբյուր՝ bbc.com