«Համալսարան-բիզնես համագործակցություն. նորարարություն և աշխատանքի վրա հիմնված ուսուցում» թեմայով կլաստերային քննարկում
Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի և Գերմանական տնտեսական միավորումի երեկ կազմակերպած քննարկմանը մասնակցել են պետական գերատեսչությունների, բուհերի և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ: Հանդիպման նպատակն էր ներկայացնել և միավորել վերոնշյալ ոլորտների ծրագրերը` համեմատելու և գնահատելու արձանագրված ձեռքբերումները, բացահայտելու դրանց իրականացման ընթացքում առաջացած խոչընդոտները, ինչպես նաև նպաստելու լավագույն փորձի փոխանակմանը և բարձրացնելու դրանց տեսանելիությունն ու ազդեցությունը:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍՆ Հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչություն