Դելֆինը 6-ամյա տղայի ձեռքը շփոթել է ուտելիքի հետ
Վեց տարեկան տղան վնասվածք է ստացել այն բանից հետո, երբ Ուկրաինայի Նեմո դելֆինարիումի դելֆինը սխալմամբ կծել է նրա ձեռքը՝ ուտելու համար: Համացանցում տեղադրված տեսանյութում ծովային կենդանին ցատկում է լողավազանից և ատամներով բռնում այցելուի մեկնած ձեռքը: Վախեցած տղան ցավից ճչում է, երբ կաթնասունը բաց է թողնում նրա վերջույթը: Պարկի աշխատակիցների խոսքով՝ դելֆինը սոված կամ ագրեսիվ չի եղել՝ հավելելով, որ դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ այցելուներին զգուշացրել են չմոտենալ լողավազանի եզրին և ձեռքերը չմտցնել ջրի մեջ: