Առաջին անգամ՝ երկրորդը
Բուլղարիայի Սամոկով քաղաքում անցկացվեց Եվրոպայի ազատ ըմբշամարտի պատանեկան առաջնությունը: Հայաստանի պատվիրակությունը մրցավայր էր մեկնել ինը ըմբիշով: Նրանցից յոթը դարձան մեդալակիր: Պատվո պատվանդանի չեմպիոնական աստիճանին կանգնեցին Անդրանիկ Ավետիսյանը և Արեն Իսրայելյանը: Հայկ Գասպարյան դարձավ փոխչեմպիոն: Սարգիս Բեգոյանը, Անուշավան Բարսեղյանը, Նարեկ Գրիգորյանը և Տիգրան Բունիաթյանը արժանացան բրոնզե պարգևների: Թիմային հաշվարկում առաջ թողնելով միայն ՌԴ ըմբիշներին, մեր ազատ ոճայինները գրավեցին պատվավոր երկրորդ տեղը:
Աղբյուր՝ ՀԱՕԿ