«Էրեբունի» ԲԿ-ում փրկվել է հազվադեպ հանդիպող հիվանդությամբ տղամարդու կյանքը:
65-ամյա տղամարդը «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել ծանր վիճակում, ստամոքս-աղիքային սուր արյունահոսությամբ և անմիջապես հոսպիտալացվել վերակենդանացման բաժանմունքում: Մասնագետները ախտորոշել են հազվադեպ հանդիպող հիվանդություն՝ աորտո-դուոդենալ խուղակ: Որոշվել է կատարել բացառիկ վիրահատություն: Վիրահատությունը կատարվել է «Էրեբունի» ԲԿ-ի վիրաբուժական գծով փոխտնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ: Հիվանդի հետվիրահատական շրջանն անցել է առանց բարդությունների: Նա ապաքինմամբ դուրս է գրվել վիրահատությունից 11 օր անց:
Աղբյուր՝ «Էրեբունի» ԲԿ