Արդյո՞ք կարելի է սուրճ խմել շոգ եղանակին
Տապին սուրճ խմելիս պետք է որոշակի պայմաններ հաշվի առնել: Այս մասին պատմել է սրտաբան, սննդաբան Ասիյատ Խաչիրովան: Նախևառաջ, պետք է հաշվի առնել, որ սուրճը միզամուղ ազդեցություն ունի, նպաստում է մարմնից հեղուկի հեռացմանը, իսկ շոգին ջրի բալանսի պահպանումը առանձնահատուկ կարևորություն ունի: Պետք է զգուշություն ցուցաբերել՝ ամռանը այլ ըմպելիքների հետ խառնած սուրճ օգտագործելիս: Օրինակ, սուրճը էներգետիկ ըմպելիքի հետ համատեղելը լրացուցիչ ծանրաբեռնում է սիրտը, պարզաբանել է բժիշկը:
Աղբյուր՝ ria.ru