Կայուն զարգացման նպատակների իրագործումը՝ ի նպաստ մեծահասակների կրթությանը
Մեկնարկել է «Մեծահասակների կրթությունը՝ ի նպաստ Կայուն զարգացման նպատակների» արշավը, որն իրականացնում է «Դի-Վի-Վի» ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակը ՀՀ ԿԳՄՍՆ-ի հետ համագործակցությամբ: Այսօրվա ֆորումին օգոստոսին կհաջորդի երկրորդը, որի ժամանակ ընտրված և ֆինանսական աջակցություն ստացած հետազոտողները կներկայացնեն իրենց հետազոտությունների նախնական արդյունքները և իրենց նախընտրած թեմայի շուրջ քննարկումներ կունենան ոլորտի փորձագետների հետ, իսկ երրորդ ֆորումը հոկտեմբերին տեղի կունենա Կապանում՝ հանրայնացնելով արդյունքները:
Աղբյուր՝ ԿԳՄՍ նախարարություն