«Սեւ այրի». Ճապոնացի սերիական մարդասպանի մահապատժի վճռի բողոքարկումը մերժվել է
«Սեւ այրի» մականուն ստացաած 74-ամյա Չիսակո Կակեհին սպանել է իր երեք զուգընկերներին, այդ թվում՝ ամուսնուն, և չորրորդ տղամարդուն սպանելու փորձ կատարել: Կակեհին միլիոնների ժառանգության և ապահովագրության վճարներ է ստացել՝ իր զոհերին ցիանիդով թունավորելուց հետո: Նրա փաստաբանները բողոքարկել են 2017-ի դատավճիռը՝ պատճառաբանելով, որ նա տառապում է դեմենցիայով և չի հասկանում դատական վարույթը: Սակայն երկրի Գերագույն դատարանը մերժել է բողոքարկումը՝ վերջնականապես հաստատելով մահապատժի դատավճիռը:
Աղբյուր՝ bbc.com