Հնդիկների մեծ մասը դեմ է միջկրոնական ամուսնություններին, ցույց է տալիս հետազոտությունը
Pew Research Center-ի հարցման համաձայն, հնդիկների մեծ մասը իրենց և իրենց երկիրը համարում է կրոնները հանդուրժող, սակայն դեմ է միջկրոնական ամուսնություններին: Հնդկաստանի մի քանի նահանգներում կան օրենքներ, որոնք քրեականացնում են միջկրոնական սերը: Ուսումնասիրության համար Հնդկաստանի ողջ տարածքում 17 լեզուներով հարցում է անցկացվել 30,000 մարդու հետ: Հարցված մահմեդականների 80%-ը կարևոր է համարում իրենց համայնքում նման ամուսնանությունները կանխելը: Հինդուիստների մոտ 65%-ն է նույն կերպ մտածում:
Աղբյուր՝ bbc.com