Կանադայում մահացած բնիկ երեխաների պատճառով քանդել են երկու թագուհիների արձաններ
Կանադայի Վինիպեգ քաղաքում, երկրի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչները, իրենց սատարողների հետ միասին, քանդել են Վիկտորիա և Էլիզաբեթ Երկրորդ թագուհիների արձանները: Երկու արձաններն էլ գտնվում էին քաղաքի Օրենսդիր ժողովի շենքի տարածքում: Կանադայի օրը ՝ հուլիսի 1-ին, ակտիվիստները կարմիր ներկ են լցրել հուշարձանների վրա, իսկ հետո պարանների օգնությամբ շրջել դրանք: Արձանը տապալող ամբոխի նակտմամբ հայհոյանքներ հնչեցրած տղամարդկանցից մեկը բերման է ենթարկվել տեղի ոստիկանության կողմից:
Աղբյուր՝ rbc.ru