ԱՊՀ դատախազների համակարգող խորհրդի նիստ. Երկկողմ հանդիպում ՌԴ գլխավոր դատախազի հետ
Սանկտ Պետերբուրգում այսօր կայացել է ԱՊՀ դատախազների համակարգող խորհրդի նիստը, որին մասնակցել է նաև Արթուր Դավթյանը: Նիստի ընթացքում քննարկվել են ԱՊՀ անդամ երկրների դատախազությունների միջև հաղորդակցության, միջազգային հարթակներում համագործակցության, ԱՊՀ տարածքում հանցավորության դեմ պայքարում անդամ երկրների իրավապահ մարմինների ներուժը կոնսոլիդացնելու և այլ հարցեր: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև արցախյան հակամարտության գոտում ստեղծված հետպատերազմյան հումանիտար իրավիճակին, տարածաշրջանում խաղաղության ամրապնդման և Արցախի, ինչպես նաև ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակչության իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներին:
Աղբյուր՝ ՀՀ Դատախազություն