«La Francophonie Chantée». համերգ՝ նվիրված Ֆրանսիայի ազգային տոնին
Հուլիսի 13-ին` ժամը 19։00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կանցկացվի ֆրանսիացի կոմպոզիտորների վոկալ ստեղծագործությունների համերգ` նվիրված Ֆրանսիայի ազգային տոնին: Երեկոյի ընթացքում ելույթ կունենան Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները: Նախագծի ղեկավարն է Սերինե-Լյուբա Թադևոսյանը: Բաստիլի գրավման օրն ազգային տոն է Ֆրանսիայում, որը նշվում է հուլիսի 14-ին։ Որպես տոն հռչակվել է 1880 թվականի հուլիսի 6-ին։
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ Նախարարության հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչություն