Դեն Բրաունի «Վայրի սիմֆոնիա» (Wild Symphony) նախագիծը՝ հայ մանուկների համար
Հուլիսի 10-ին՝ ժամը 11.00, Երևանի կենդանաբանական այգում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և «Զանգակ» հրատարակչությունը կներկայացնեն «Դա Վինչիի ծածկագիրը» և այլ բեսթսելերների հեղինակ Դեն Բրաունի՝ Հայաստանում առաջին անգամ ներկայացվող «Վայրի սիմֆոնիա» նախագիծը։ Այն ներառում է համանուն մանկական գիրքը և երաժշտական ծրագիրը։ Հեղինակն այս ստեղծագործության մեջ միաձուլել էգրականությունը, երաժշտությունն ու նկարչությունը։
Աղբյուր՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ