Հայաստանի Կիոկուշին կարատեի թիմը՝ Եվրոպայի “Senshi” առաջնությունում
Հուլիսի 8-10-ը Բուլղարիայի Վառնա քաղաքում կայացավ Եվրոպայի “Senshi” մեծահասակների պրոֆեսիոնալ մենամարտերի առաջնությունը, որին Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան ներկայացրին Արթուր Հարությունյանը և Գեղամ Մանավազյանը։ Գեղամ Մանավազյանը դարձավ փոխչեմպիոն՝ չնչին առավելությամբ զիջելով Ռուսաստանը ներկայացնող, հայազգի Հայկ Դանիելյանին։ Արթուր Հարությունյանը դարձավ բրոնզե մեդալակիր։ Մարզիկները պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով, գավաթներով, ինչպես նաև խոշոր գումարային պարգևավճարով։
Աղբյուր՝ Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիա