Պուտինը հայտնել է, որ Ռուսաստանը երբեք չի եղել և չի լինի «Հակաուկրաինա»
Երկուշաբթի Կրեմլի կայքում հրապարակված «Ռուսների ու ուկրաինացիների պատմական միասնության մասին» հոդվածում պետության ղեկավարը գրել է երկու երկրների ժողովուրդների ընդհանրության մասին: «Հիմա ոմանք այս բառերը թշնամաբար են ընկալում: Դրանք կարող են մեկնաբանվել ինչպես ասես: Բայց շատ մարդիկ ինձ կլսեն »,- հույս է հայտնել Պուտինը: «Եվ մի բան կասեմ. Ռուսաստանը երբեք չի եղել և չի լինելու« Հակաուկրաինա»: Իսկ թե ինչպիսին կլինի Ուկրաինան, կորոշեն նրա քաղաքացիները», - շեշտել է ՌԴ նախագահը:
Աղբյուր՝ tass.ru