Եթովպիայում Աբիյ Ահմեդը վստահ հաղթանակ է տանում՝ Տիգրայի հակամարտությունների և ձայների կեղծման մտահոգության ֆոնին
Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդի իշխող «Բարգավաճում» կուսակցությունը (PP) ճնշող մեծամասնությամբ հաղթեց ընդհանուր ընտրություններում շաբաթ օրը, ինչը նշանակում է, որ նա իշխանության ղեկին կմնա եւս մեկ ժամկետով: Ակնկալվում է, որ Աբիյի կուսակցությունը մրցույթի առաջին փուլի արդյունքում՝ Եթովպիայի վեցերորդ համապետական ընտրություններում, կզբաղեցնի խորհրդարանական 546 տեղերից ավելի քան 410-ը: 44-ամյա Աբիյը պաշտոնը ստանձնել է 2018 թ.-ի ապրիլին:
Աղբյուր՝ https://edition.cnn.com/2021/07/11/africa/ethiopia-elections-intl-hnk/index.html