«Մուսալեռ» հյուրանոցային համալիրում տեղի ունեցած սպանության դեպքի նախաքննությունն ավարտվել է
Քննության ընթացքում պարզվել է, որ 2016թ. հունվարի 6-ին հյուրանոցում տեղի է ունեցել վիճաբանություն, այնուհետև ապօրինի զենքի կիրառմամբ՝ Արթուր Բաբայանը կրակել է Արամ Կարապետյանի ուղղությամբ. ստացած հրազենային վնասվածքից վերջինս մահացել է: Բաբայանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ու 10-րդ կետերով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամաբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Աղբյուր՝ ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին