Արցախում 119 թեժ գծին անցած շաբաթվա ընթացքում ստացվել է 314 զանգ
Զանգերի մեծ մասը վերաբերել է վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագրին, բնակարաններով ապահովման և վնասված տների վերանորոգման, կորցրած գույքի դիմաց փոխհատուցման տրամադրման, տեղահանված անձանց խնդիրներին: Բացթողնված զանգերին պատասխանելու և հարցերի ճշտման նպատակով թեժ գծի աշխատակիցները կատարել են 118 հետզանգ: Թեժ գծին ՀՀ-ից ու արտերկրից հնարավոր է զանգել +374-47-119-119 հեռախոսահամարով: Սոցիալական բնույթի հարցերով ցանկալի է զանգահարել 114 կարճ հեռախոսահամարով թեժ գծին:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմ Տեղեկատվության գլխավոր վարչություն