Գյումրու «Երիտասարդական» զբոսայգու տարածքն առերևույթ ապօրինի օտարման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել
Գյումրու Վ. Սարգսյան փողոցի 26/6 հասցեում գտնվող 3.000ք/մ մակերեսով տարածքը 2018թ. մարտի 19-ին համայնքապետարանի կողմից, ուղղակի վաճառքի միջոցով, 3.726.000 ՀՀ դրամ գումարով օտարվել է տվյալ ժամանակահատվածում Գյումրի համայնքի ավագանու անդամ հանդիսացած անձին: Այնուհետև, 2018թ. մայիսի 21-ին գրանցվել է նշված անձի սեփականության իրավունքը: 2019թ. մայիսի 5-ին, սեփականատերը նշված հողամասը 12.000.000 ՀՀ դրամով օտարել է «Դոմուս» առևտրային ցանցի սեփականատեր անձին: Հողամասում կառուցվում է պահեստ: Հարուցվել է քրեական գործ:
Աղբյուր՝ ՀՀ Գլխավոր դատախազություն