Երկրագիտության բնագավառում նոր նախագծերի մրցույթ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի երկրագիտության միջազգային ծրագիրը հայտարարում է նոր նախագծերի ընդունման մրցույթ: Նախագծերը պետք է լինեն բազմամասնագիտական և ներառեն հետևյալ գիտական տիրույթներից առնվազն մեկը՝ աշխարհագրական վտանգներ, բնական ռեսուրսներ, գեոդինամիկա, հիդրոերկրաբանություն, գլոբալ փոփոխություն, աշխարհագրական ժառանգություն Կայուն զարգացման նպատակների համար: Նախագիծը կարող է ներկայացնել անհատ գիտնականը կամ գիտնականների խումբը: Դիմելու վերջնաժամկետն է 2021 թ. սեպտեմբերի 15-ը:
Աղբյուր՝ ԿԳՄՍ նախարարություն