Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է ՀԱՊՀ ուսանողական խորհրդի անդամներին
Հուլիսի 15-ին Գարեգին Երկրորդ կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողական խորհրդի անդամներին: Հանդիպմանը խորհրդի նախագահ Գևորգ Հարությունյանը տեղեկացրեց, որ արցախյան պատերազմից հետո խորհուրդը իրականացնում է նահատակների և վիրավոր զինծառայողների ընտանիքների աջակցությանը և ուսանողների ռազմահայրենասիրական կրթությանն ուղղված ծրագրեր: Նա այս առումով կարևորեց գործակցությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ:
Աղբյուր՝ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ