Մեկնարկել է «Մենք միասին ենք» միջազգային մրցույթը
«We are together» ամենամյա մրցույթին այս տարի կարող են հայտ ներկայացնել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում անշահախնդիր ներդրում ունեցած քաղաքացիները և կազմակերպությունները: Ֆիզիկական ու իրավաբանական անձինք մրցույթի պաշտոնական կայքում՝ wearetogetherprize.com-ում, կարող են հայտեր ներկայացնել՝ «Առողջապահություն», «Բիզնես», «Կրթություն և տեխնոլոգիաներ», «Քաղաքացու անձնական ներդրում» անվանակարգերում: Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2021 թ. հուլիսի 31-ն է: Մրցանակակիրները կհրավիրվեն Մոսկվա՝ մասնակցելու մրցանակաբաշխության պաշտոնական արարողությանը: Բոլոր ծախսերը կհոգա ընդունող կողմը:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչություն