Մարադոնայի պատվին եկեղեցին իր դռներն է բացում Մեքսիկայում
Մեքսիկայում հիմնվել է առաջին «Մարադոնյան եկեղեցին», որի մուտքը զարդարում են գնդակներով լի զույգ գավաթները, իսկ հավատացյալներին ողջունում է Դիեգո Մարադոնայի պատկերը՝ չարրո գլխարկով: Եկեղեցու ներսում կաթոլիկ Խաչի կայանները վերստեղծված են Մարադոնայի լուսանկարներով՝ մանկությունից մինչ Կուբայի հանգուցյալ առաջնորդ Ֆիդել Կաստրոյի և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ խորհրդանշական հանդիպումները: 1998 թվականին Արգենտինայում երկրպագուների կողմից ստեղծվել է հանգուցյալ ֆուտբոլիստին փռաբանող «կրոնը»:
Աղբյուր՝ reuters.com