Վրաստանի վարչապետը մեղադրել է Սաակաշվիլիին օպերատորի մահվան շահադիտական շահարկումների մեջ
Նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, ինչպես նաև նրա շուրջ համախմբված քաղաքական ուժերը շահադիտական շահարկումներով են զբաղվում «TV Pirveli» հեռուստաընկերության օպերատոր Ալեքսանդր Լաշկարավայի մահից հետո, որին հուլիսի 5-ին ծեծի էին ենթարկել ԼԳԲՏ համայնքի հակառակորդները: Այդ մասին շաբաթ օրը հայտնեց Վրաստանի վարչապետը: Իրակլի Ղարիբաշվիլին նաև նշեց, որ իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի ԶԼՄ-ների ներկայացուցիչները հնարավորություն ունենան ազատորեն զբաղվել իրենց գործունեությամբ:
Աղբյուր՝ tass.ru