2021թ. հունիսի 14-ից հուլիսի 9-ն ընկած ժամանակհատվածում ԲԸՏՄ-ի կողմից իրականացվել է 29 ստուգում
13-ը՝ ընդերքօգտագործում, 7-ը՝ ձկնաբուծարան, 4-ը՝ արտադրություն, 2-ը՝ թափոնների սպասարկում և տեղադրում, 1-ը՝ անտառտնտեսություն, 1-ը՝ հյուրանոցների և համանման բնակատեղերի ծառայություն, 1-ը՝ ՓՀԷԿ: Նախկին 22 ստուգման արդյունքում կազմվել է վարչական տուգանքի 16 որոշում՝ 4.090.000 ՀՀ դրամի չափով, հաշվարկվել է բնությանը հասցված վնաս՝ 50.536.213 ՀՀ դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 12 հանձնարարական, դիտարկում իրականացնելու մասին՝ 3 հրաման։
Աղբյուր՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին