ՄՊՀ անդամը մասնակցել է ՄԱԿ-ի առևտրի և զարգացման խորհրդաժողովի (UNCTAD) միջկառավարական փորձագիտական խմբերի նիստերին
Մրցակցության օրենսդրության և քաղաքականության հարցերով միջկառավարական փորձագիտական խմբի 19-րդ նիստին քննարկվել են թվային դարաշրջանում մրցակցության օրենսդրությունը, քաղաքականությունները և կարգավորումները, համավարակի ընթացքում և հետհամավարակային շրջանում իրականացվող մրցակցության քարոզչությանը վերաբերող հարցեր, ՄԱԿ-ի առևտրի և զարգացման խորհրդաժողովի անդրսահմանային հակամրցակցային համաձայնագրերի (կարտելների) դեմ պայքարի գծով աշխատանքային խմբի գործունեության հիմնական արդյունքներն ու հեռանկարները:
Աղբյուր՝ Մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով