Բաղդադում ահաբեկչություն է իրականացվել մահապարտ ահաբեկչի կողմից
Բաղդադում 30 մարդ զոհ է դարձել վերջին տարիների խոշորագույն ահաբեկչություններից մեկին, շուրջ 60-ը վիրավորվել է: Պայթուցիկ սարքը գործի է դրվել Իրաքի մայրաքաղաքի՝ հիմնականում շիաներով բնակեցված արեւելյան Մադինատ Սադր թաղամասի մարդաշատ շուկայում: Պայթյունը հանգեցրել է զգալի ավերածությունների, մի քանի խանութներ հրդեհվել են, խուճապահար մարդիկ փորձել են փախչել: Տեղեկություններ են հայտնվել, որ շուկայում մահապարտ ահաբեկիչ է իրեն պայթեցրել. նրա մարմնի վրա պայթուցիկներով գոտի է ամրացված եղել:
Աղբյուր՝ korrespondent.net