Լողափնյա հանդբոլի Եվրոպայի առաջնություն. Նորվեգիայի նկատմամբ 1500 եվրո տուգանք է նշանակվել
Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ տուգանք է սահմանել «ոչ պատշաճ հագուստի համար»: Նորվեգացի խաղացողները բիկինիի ներքեւի փոխարեն կիսավարտիք էին հագել՝ Վառնա քաղաքում Իսպանիայի դեմ բրոնզե մեդալի խաղի ժամանակ: Նորվեգիայի հանդբոլի ֆեդերացիայի նախագահը արդեն հայտարարել է, որ ցանկացած չափի տուգանք կվճարեն, սակայն «ստանդարտացված սահմանումներում պետք է լինի ազատ ընտրության հնարավորություն»: «Ամենակարևորն այն է, որ մարզիկները ունենան հարմարավետ հանդերձանք»,- ասել է նա:
Աղբյուր՝ bbc.com