«Էրազմուս+» ծրագրի մասնակիցները ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակում
«Էրազմուս+» ծրագրի այս տարվա 9 մասնակիցները մեկնելուց առաջ՝ այսօր, հյուրընկալվել են Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակում: Ծրագրի համակարգող Լանա Կառլովան նշել է, որ հանդիպմանը հրավիրված են նաև նախորդ տարիներին ծրագրին հաջողությամբ մասնակցած հայ երիտասարդներ, որոնց փորձը միջմշակութային հաղորդակցության և վիզաների ստացման գործում կարող է օգտակար լինել: Ծրագրի մասնակիցները ներկայացրել են իրենց, ընտրած բուհերն ու ստացել իրենց հուզող հարցերի պատասխանները:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն