Հայտնի են «Արցախյան պատերազմ 2020 ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ» մրցույթի հաղթողները
Հուլիսի 20-ին կայացավ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից հայտարարված լուսանկարների մրցույթի մրցանակաբաշխությունը: 1․500․000 ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթին ներկայացվել էր շուրջ 80 լուսանկար: «Վայրագություններ մարդկության դեմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Դավիթ Ղահրամանյանի «Փրկարարներ և մահացած տատիկ» լուսանկարը, «Հերոսապատումներ» անվանակարգում՝ Վաղինակ Ղազարյանի «Քնած զինվոր» լուսանկարը, «Միասնական թիկունք» անվանակարգում՝ Վահե Մելքոնյանի «Կուռ թիկունք, հզոր երիտասարդություն» լուսանկարը։
Աղբյուր՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամ