Ճապոնիայի կենտրոնում հայտնաբերվել է օլիմպիական խաղերի ճամբարից փախած ուգանդացի մարզիկը
Ուգանդացի ծանրորդը հայտնաբերվել է անհետանալուց չորս օր անց: Նա գրություն էր թողել, որ ուզում է աշխատանք գտնել: Հուլիոս Սսեկիտելեկոյի անհետացումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ հասարակության շրջանում մեծացավ մտահոգությունը COVID-19-ի ռիսկերի կապակցությամբ՝ հազարավոր օտարերկրացիների ժամանման պատճառով: «Տղամարդը հայտնաբերվել է այսօր Միե պրեֆեկտուրայում՝ առանց վնասվածքների և որևէ հանցագործության ներգրավվածության»,- երեքշաբթի հայտնել է Օսակայի ոստիկանության սպաներից մեկը:
Աղբյուր՝ aljazeera.com