Նուբար Աֆեյանը՝ ԵՊԲՀ պատվավոր դոկտոր
ԵՊԲՀ գիտխորհրդի անդամների հետ համատեղ անցկացվեց հանդիպում՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Moderna ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանի հետ: Գիտխորհրդի որոշմամբ նրան շնորհվեց ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում: «Մենք աշխատում ենք ՀՀ կառավարության և այն երկրների հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել աջակցել, որ Հայաստանը նույնպես հնարավորություն ունենա ձեռք բերել «Moderna» տեսակի պատվաստանյութը»,-հանդիպման ընթացքում հայտնել է Աֆեյանը:
Աղբյուր՝ Երևանի պետական բժշկական համալսարան