Դիետոլոգը հայտնել է, թե ինչ կլինի, եթե մի քանի օր սնվեք միայն հատապտուղներով
Օլգա Դեքքերն Instagram-ում նախազգուշացրել է հատապտուղներով դետոքսային դիետաների վտանգների մասին: Նա արձագանքել է սննդաբանների և առողջ ապրելակերպի բլոգերների հրապարակումներին, ովքեր խորհուրդ են տալիս օրական հինգ անգամ ուտել 250 գրամ տարբեր հատապտուղներ և խմել առնվազն ութ բաժակ ջուր` կոճապղպեղի, լայմի կամ կիտրոնի հավելումով: Ըստ դիետոլոգի, մարդը էներգիայի հոսք կզգա, բայց չի մաքրի օրգանիզմը տոքսիններից, այլ սթրեսի կենթարկի, կդանդաղեցնի նիհարելու գործընթացը և կնվազեցնի մկանային զանգվածը:
Աղբյուր՝ rsport.ria.ru