Առաջին մարզիկները լքեցին Օլիմպիական խաղերը Քովիդի պատճառով
Չիլիացի թեքվոնդոյիստ Ֆերնանդա Ագիրրեյի թեստի պատասխանը դրական է եղել: Այժմ նա 10-օրյա մեկուսացման մեջ է, ինչը նշանակում է, որ բաց կթողնի կիրակի օրվա իր ելույթը: Հոլանդացի սքեյթբորդուհի Քենդի Ջեյքոբսը նույնպես դրական արդյունքից հետո մեկուսացված է և երկուշաբթի օրը բաց կթողնի իր մրցելույթը: Երկու մարզուհիներն էլ դուրս կմնան հետագա պայքարից: Եվս երեք մարզիկներ ՝ հարավաֆրիկացի երկու ֆուտբոլիստ և մեկ չեխ վոլեյբոլիստ, նույնպես դրական արդյունքն են ցույց տվել, բայց կարանտինի ավարտից հետո դեռ կարող են մրցել:
Աղբյուր՝ dailymail.co.uk