Մշտադիտարկման այցեր Սյունիքի մարզի նախակրթարաններ
ՀՀ Սյունիքի մարզի երեք ուսումնական հաստատությունների հենքի վրա 2017 և 2019 թթ. ընթացքում «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում դրամաշնորհային միջոցներով հիմնվել են նոր նախակրթարաններ: ԾԻԳ-ի ներկայացուցիչները այցելել են Սիսիանի թիվ 3 մանկապարտեզ, Ախլաթյանի միջնակարգ և Իշխանասարի հիմնական դպրոցներ, որոնցում իրականացվել են նախադպրոցական միկրոծրագրեր: Բոլոր նախակրթարանները գործում են 5-օրյա աշխատանքային ռեժիմով։ Դասերը սկսվում են 9.00-ին և ավարտվում 13.00-ին։
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն