Ուսուցիչների վերապատրաստման բարեփոխումներ. Քննարկվել է նոր համակարգի փաստաթուղթը
ԿԳՄՍ նախարարությունում քննարկվել է «Հայաստանի պետական դպրոցներում ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) համակարգ և շրջանակ» քաղաքականության փաստաթղթի նախնական տարբերակը: Քննարկմանը մասնակել է նաև Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը, ինչպես նաև առցանց տարբերակով՝ խորհրդի կրթության խորհրդատու Ռոյ Քրոսը: Հանդիպման ավարտին որոշվել է, որ կկազմվի առաջիկա անելիքների գործողությունների պլան, կսահմանվեն հստակ ժամկետներ, և կստեղծվեն օրենսդրական նախաձեռնություններ:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն