Կայացել է Գյուղատնտեսության ոլորտի որակավորումների շրջանակի մշակման աշխատանքային խմբի առաջին հանդիպումը
Աշխատանքային խմբում ներգրավված են ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտի մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ: Հանդիպման ավարտին աշխատանքային խմբի անդամներին ներկայացվել են ոլորտի որակավորումների շրջանակի մշակման ընթացակարգն ու ժամանակացույցը. սեպտեմբերին նախատեսվում է նախագիծը ներկայացնել բուհի, ուսանողների քննարկմանը, ստանալ բոլոր շահագրգիռ մարմինների դիտարկումները:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն