Անվանական կրթաթոշակ՝ Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայի հաղթողներին
2021 թ. հունիսի 23-30-ը Ինդոնեզիայում առցանց անցկացված՝ դպրոցականների կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլի հաղթողներից՝ ոսկե մեդալի արժանացած ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Մանե Կուրղինյանը մեկ տարի ամսական կստանա 15.000 դրամ կրթաթոշակ: Արծաթե մեդալ նվաճած 10-րդ դասարանցիներ Լեոնիդ Ասատրյանն ու Համլետ Կարայանը, Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցից ու «Քվանտ» վարժարանից, կստանան 10.000-ական դրամ կրթաթոշակ: Իսկ բրոնզե մեդալակիրներ Ալլա Ավետիսյանին (Արմավիրի թիվ 4 ավագ դպրոց) և Արման Հայրապետյանին (Հերացի» ավագ դպրոց), ամեն ամիս շնորհվել է 7500-ական դրամ կրթաթոշակ:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն