«Գորիս» քրեակատարողական հիմնարկում աղբի միջից հայտնաբերվել է թմրամիջոց
Հուլիսի 25-ին իրականացված աղբահանության և սանիտարական մաքրման գործընթացից հետո՝ ժամը 17:30-ի սահմաններում, հիմնարկի կալանավորված անձ Ս. Ե.-ն հիմնարկի ծառայողին հայտնել է, որ աղբի մեջ սխալմամբ նետել է կարևոր հեռախոսահամարներ և բանկային հաշվեհամարներ, որոնք գտնվում էին ծխախոտատուփի մեջ, խնդրելով գտնել այն և վերադարձնել իրեն: Վերջինիս պահվածքը կասկած է առաջացրել, և նրա խցից դուրս բերված աղբի զննության արդյունքում ծխախոտատուփի միջից հայտնաբերվել են միայն մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 1,03 և 1,23 գրամ քաշերով առանձնացված զանգվածներ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Աղբյուր՝ Քրեակատարողական ծառայություն