Հանուն հայրենիքի զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանի բացումը
Հուլիսի 23-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության շենքի մոտ տեղի ունեցավ հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը։ Քանդակագործ Ռուբեն Նալբանդյանի հեղինակած հուշարձանի օծման արարողությունն իրականացվեց Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի ձեռամբ։ Արցախյան 44-օրյա պատերազմին ոստիկանության տարածքային բաժինների և ոստիկանության զորքերի յոթ տասնյակ ծառայողներ իրենց անունը փառքով գրեցին հանուն հայրենիքի իրենց կյանքը տված հայորդիների շարքերում։
Աղբյուր՝ ՀՀ Ոստիկանություն