Netflix-ը Շումախերի մասին վավերագրական ֆիլմ կհեռարձակի սեպտեմբերի 15-ից
Netflix-ը վավերագրական ֆիլմաշար կցուցադրի «Ֆորմուլա 1»-ի հայտնի ավտոարշավորդ Միքայել Շումախերի մասին. ուրբաթ հաղորդեց առցանց հարթակը: Նրա ընտանիքի կողմից հաստատված «Շումախեր»- ը ներկայացնում է հարցազրույցներ կնոջ և երեխաների հետ, այդ թվում՝ F1 մրցարշավին մասնակցող որդու՝ Միքի և նախկին ու ներկա այլ մրցարշավորդների հետ: 52-ամյա Շումախերը, ով «Ֆորմուլա 1»-ի ռեկորդային յոթ տիտղոս է նվաճել՝ հավասարվելով բրիտանացի Լյուիս Հեմիլթոնին, հանրության առջև չի հայտնվել՝ 2013 թվականին դահուկավազքի պատահարից գլխի լուրջ վնասվածք ստանալուց ի վեր:
Աղբյուր՝ reuters.com